Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 50 CC 444 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Երևան-Մարտունի ավտոճանապարհի Երանոս գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին: Ըստ shamshyan.com – ի, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն:
Վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել գյուղացիները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է, որ մահացածը Երանոս գյուղի բնակիչ Սամվել Կարապետյանն էր, իսկ վիրավորը` նույն գյուղի բնակիչ Հակոբ Մխեյանը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում