Լրահոս
Օրվա լրահոսը

Իսպանացի գիտնականները մշակել են սթրեսի աստիճանը վերահսկող սարք

Հունվար 06,2014 21:10

Մադրիդ քաղաքի Պոլիտեխնիկական համալսարանի իսպանացի գիտնականները մշակել են նոր համակարգ, որը թույլ է տալիս վերահսկել սթրեսի աստիճանը մարդկանց մոտ եւ կանխել այն. ըստ RBK.ru-ի, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Սարքը արդյունքների մասին իրական ժամանակում տեղեկացնում է սեփականատիրոջը: Նշվում է, որ համակարգն իր մեջ ներառում է սարքային ապահովում, որն արձանագրում է ֆիզիոլոգիական ազդակները (զարկերակը եւ մաշկի ջերմաստիճանը), ինչպես նաեւ ծրագրային ապահովում, որն իրական ժամանակահատվածում վերլուծում է այդ ազդակները եւ թույլ է տալիս իմանալ մարդու տրամադրության մասին:

Գիտնականների կարծիքով՝ սարքի կիրառման շրջանակը լայն է, սակայն այն հիմնականում կաշխատի ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում: Այսպիսով` նոր համակարգը թույլ կտա պարզել ինչպես պահը, երբ վարորդը պատրաստ է քնել ղեկի առջեւ, այնպես էլ սթրեսային վիճակը, որը վարելու ոճը դարձնում է ավելի ագրեսիվ, հետեւաբար՝ վտանգավոր:

Բացառված չէ, որ սարքը նաեւ տարածում կգտնի գրասենյակային աշխատողների եւ մարդկանց հետ աշխատող մասնագետների մոտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031