Մայրաքաղաքում շարունակվում են Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ տոնական միջոցառումները:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած տոնական միջոցառումների շրջանակում հունվարի 5-ին հատուկ մանուկների համար Հանրապետության հրապարակում կազմակերպվել է համերգային ուրախ ծրագիր:
Համերգի մասնակից մանկական համույթներն ու փոքրիկ կատարողները ներկայացրել են երաժշտական գեղեցիկ համարներ: Երեխաներին ողջունել են նաև սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների հայտնի հերոսները, ծաղրածուներ և, իհարկե, Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
Կարդացեք նաև
Համերգային ծրագրին իրենց ծնողների հետ ակտիվորեն մասնակցել են նաև հանդիսատես երեխաները:
Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում տոնական միջոցառումներ են նախատեսված նաև հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: Իսկ հունվարի 13-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա ամանորյա տոնական միջոցառումների եզրափակիչ համերգը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն