Ամերիկյան օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության (NASA) մասնագետները նշել են, որ 2040 թվականի փետրվարի 5-ին կանխատեսվում է աշխարհի վերջը. Երկիր մոլորակի վրա կընկնի 2011 AG5 աստերոիդ, որի չափը մոտավորապես 150 մետր է: Հաղորդում է Potok.in.ua կայքը:
Աշխարհի ողբերգական վերջի հավանականությունը բավականին մեծ է. 1-ը 625-ի:
Աստղագետներն այժմ արդեն սկսել են մշակել մեր երկրի հետ աստերոիդի բախումը կանխելու ուղիներ: Աստերոիդի ընկնելու հստակ վայրը կհայտնեն 2016 թվականին, երբ աստերոիդը կգտնվի չափելու համար հարմար վայրում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կանխատեսել էին, թե աշխարհի վերջը կլինի 2012 թվականի դեկտեմբերի 21-ին: Իբր այդ օրը Երկրի վրա էր ընկնելու հսկայական աստերոիդ: Ավելի ուշ աշխարհի վերջը «տեղափոխեցին» 2013 թվականի մարտ, սակայն գուշակությունները չիրականացան: