ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հաստատել է, որ զբաղվելու է Ռուսաստանում անարդար դատավարության զոհ դարձած մարդկանց իրավունքների պաշտպանությամբ: Այս մասին նա հայտարարել է Շվեյցարիայում: Գրում է Itar-tass.com-ը:
«Քաղաքականության հետ դա ոչ մի կապ չունի»,- ասել է նա եւ ավելացրել, որ ինքը պատասխանատվության զգացում ունի այն մարդկանց, ԶԼՄ-ների, որոնք օգնեցին իրեն ազատ արձակվելու հարցում: «Չի կարելի հանգիստ ապրել՝ իմանալով, որ բանտերում քաղբանտարկյալներ կան»,- ասել է նա: