«Եվրատեսիլ-2014» մրցույթը, հնարավոր է, ձախողված լինի: Եվրոպայի երգի գլխավոր մրցույթին արդեն հրաժարվել են մասնակցել 12 երկրներ: Նրանք բոլորը պատճառաբանում են ֆինանսական խնդիրները:
Ըստ ugnovosti.ru-ի՝ մրցույթում ներկայացուցիչներ չեն ունենա Խորվաթիան, Սլովակիան, Չեխիան ու Լյուքսեմբուրգը, Բուլղարիան, Կիպրոսը, ինչպես նաեւ չեն լինի երգիչներ Բոսնիայից եւ Հերցոգովինայից, Սերբիայից, Մոնակոյից եւ Անդորրայից:
Այս տարվա մրցույթին, ըստ rostovdrive.ru-ի՝ չի մասնակցի նաեւ Թուրքիան:
Հիշեցնենք, որ մրցույթն անցկացվելու է այս տարվա գարնանը Դանիայում:
Կարդացեք նաև