Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Վրաստանում բնակվող բոլոր հայերին Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Հայտարարության հատուկ տեքստը հրապարակվել է վարչապետի ֆեյսբուքյան էջում:
«Այսօր` հունվարի 6-ին, Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը: Շնորհավորում եմ մեր հայ հայրենակիցներին լուսավոր այս տոնի առթիվ: Վրացիներն ու հայերը միասին անցել են բազում փորձությունների ու հաղթանակների միջով, և մեր բազմադարյա եղբայրությունն ու բարեկամությունը անսասան են: Համոզված եմ` մենք դեռ երկար կաշխատենք միասին ի նպաստ մեր երկրի»,- ասված է Ղարիբաշվիլիի ուղերձում: