Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա ուզեց հիշեցնել, որ ինքը կա». Վահագն Խաչատրյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին. Galatv.am

Հունվար 06,2014 16:48
Robert Qocharyan

ՀԱԿ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը համոզված է, որ Ռ. Քոչարյանը իր վերջին հարցազրույցով քննադատում էր ոչ թե առանձին անձի, այլ իշխանությանը: Նրա քննադատական սլաքները ուղղված էին ոչ թե Տիգրան Սարգսյանի, այլ Սերժ Սարգսյանի դեմ եւ ինչ-որ առումով նաեւ հենց իր դեմ, քանի որ 1998 թ-ից հետո համակարգը եւ վարչակազմը նույնն է մնացել:

Ներկայացնում ենք Վ. Խաչատրյանի հարցազրույցը ԳԱԼԱ-ին:

-Պարոն Խաչատրյան, Ռ. Քոչարյանի տարեվերջյան հարցազրույցն ո՞ւմ դեմ էր ուղղված: Ձեր կարծիքով, նա ի՞նչ էր ակնարկում:

-Ես չէի էլ ուզենա մեկնաբանել իր հարցազրույցը, բայց այսպես պետք է հասկանալ, որ Քոչարյանի խոսքը ուղղված էր իշխանությանը եւ ոչ թե առանձին անհատի, որովհետեւ այն գնահատականները, որ հնչում էին, տրվում էր ընդհանուր ստեղծված իրավիճակին, ոչ թե մի մարդու: Մեղավոր ու պատասխանատու է ոչ թե մի մարդ, այլ իշխանությունը եւ այդ առումով ընկալումն այդպես էր: Թե ինչու է նա այդպես անում, պետք է դեռ սպասել հասկանալու համար, բայց ամենայն հավանականությամբ երեւի թե տարեվերջին նա ուզեց հիշեցնել, որ ինքը կա:

-Արդեն շտապեցին եզրակացություններ անել, որ փետրվարին լուրջ իրադարձություններ են սպասվում: Մամուլը գրեց, որ իշխանությունը պատրաստվում է «զոհերի»՝ Տ. Սարգսյանի տեսքով, եւ այն կմատուցեն հանուն ստեղծված իրավիճակը փրկելու: 

-Այդ ամեն ինչը ֆոլկլյորի մասով է, իսկ իրականում խաղի կանոնները այլ են, որովհետեւ ի վերջո գործող համակարգում խաղի կանոնները որոշում է մի մարդ, ու այդ մարդու ցանկությամբ է պայմանավորված՝ որեւէ մեկը կլինի՞ իր պաշտոնում եւ կշարունակի՞ աշխատել, թե՞ ոչ: Մենք նաեւ համոզվեցինք, որ անցյալ տարի այդ մարդու կողմից խաղի կանոններ էլ չկան, որ ասենք՝ այսպես է անում, կամ այնպես է անում, լավագույն օրինակը 7 տոկոսանոց տնտեսական աճ ապահովող կառավարության ճակատագիրն էր: Իրենց որոշումներն ու մոտեցումներն այնքան արագ են փոխվում, որ դրանից ելնելով եզրակացություններ անել՝ ով կմնա, ով կգնա, հնարավոր չէ: Բայց մի կարեւոր ճշմարտություն կա, որի մասին մենք ավելի շատ ենք խոսում: Որեւէ նշանակություն էլ չունի՝ ով կլինի վարչապետ: Որովհետեւ ի վերջո անձերով պայմանավորելը սխալ է, մեր այսօրվա դժբախտությունը համակարգի ամբողջ պատկերն է, որը 2013 թ-ին վերջնականապես բոլորին համոզեց, որ այդ համակարգը սպառված է եւ իր գոյությամբ վտանգում է ՀՀ ապագան, եւ կարծում եմ, որ բոլորից շատ պետք է սա հետաքրքրի, որ այս համակարգը այլեւս գոյություն չունի: Նույնը հարցազրույց տվողը (ի նկատի ունի Ռ. Քոչարյանին) ասաց, դա էլ էր ապացույց, հենց նա էլ՝ այն մարդը, որ հարցազրույց է տվել, այդ նույն համակարգի մասն է եւ ոչ մի բանով էլ համակարգից չի տարբերվում:

 

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ուշադիր նայեք՝ սրա դեմքին։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031