Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դահուկներով սահելիս ընկել է եւ վնասել նստատեղի ոսկորը: Նա ստիպված հետաձգել է այս շաբաթվա համար ծրագրած մի քանի հանդիպումներ: «Ֆրանս Պրեսին» հայտնել է Մերկելի ներկայացուցիչը: Գրում է Ria.ru-ն:
«Կանցլերը չի կարող մասնակցել նախօրոք ծրագրած հանդիպումներին: Նա սուրբծննդյան տոներին դահուկներով սահելու ժամանակ ընկնել է, որի հետեւանքով մեծ շոկի մեջ է, նստատեղի ոսկորը ճաքել է»,- հայտնել է Շտեֆան Զայբերգը:
CNN-ը հայտնում է, որ դեպքը պատահել է Շվեյցարիայում: