Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, խոսելով Ռոբերտ Լեւանդովսկու՝ «Բավարիա» տեղափոխվելու մասին, ասել է. «Դորտմունդի «Բորուսիա» ՖԱ-ն ավելին է, քան առանձին վերցրած ամեն մի ֆուտբոլիստ: Ռոբերտի որոշման մասին մենք վաղուց գիտեինք: Ինձ համար կարեւոր չէ, թե նա «Բավարիա՞» է տեղափոխվել, թե՞ «Ռեալ»: Մյունխենցիների թիմը ուժեղ է, դրա համար էլ նա «Բավարիան» անհամեմատ ուժեղ չի դարձնի: Լավ է, որ նրա տեղափոխվելը պաշտոնապես հաստատվեց: Այլապես, խոսակցություններն այդ թեմայով կշարունակվեին», – մասնագետի խոսքերը մեջբերել է «Bild» հանդեսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ laacib.net-ի