Բանգլադեշում շարունակվում են ընտրությունների պատճառով սկիզբ առած բռնությունները։ Հազարավոր ցուցարարներ երեկ ընտրատեղամասեր են հրկիզել և քվեաթերթիկներ գողացել։
Ոստիկանության փոխանցմամբ՝ ընդդիմադիր կուսակցությունների համակիրները 200-ից ավելի ընտրատեղամաս են հրկիզել կամ վնասել, բռնությունների հետևանքով առնվազն 13 է մարդ է զոհվել։
Ընդդիմադիրները կոչ են անում բոյկոտել վիճահարույց ընտրությունները։ Մինչդեռ երկրի վարչապետ Շեիխ Հասինան մերժել է ընդդիմադիրների պահանջները՝ չեզոք դիրք գրավելու և ընտրությունները չեզոք ժամանակավոր վարչակազմի կողմից վերահսկելու առնչությամբ։
Կարդացեք նաև
Մանրամասները կարդացեք՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում