Դեկտեմբերի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17.30-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ, 26-ամյա Աշոտ Ծատուրյանի վարած Opel մակնիշի 34 DT 039 համարանիշի եւ 39-ամյա Արտակ Մեսրոպյանի վարած Volkswagen մակնիշի 97 QQ 779 համարանիշի ավտոմեքենաները:
Ըստ shamshyan.com– ի, վթարի հետեւանքով 2 վարորդներն ու Volkswagen-ի ուղեւոր, Երեւանի բնակիչ, 61-ամյա Մարիամ Կարապետյանը, Opel-ի ուղեւոր, Հրազդան քաղաքի բնակիչ, 22-ամյա Սարգիս Մարտիրոսյանը եւ եւս 1 հոգի, ում տվյալները ճշտվում են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում