Այսօր Կապանի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի սուրբ պատարագ: Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնն ամեն տարի նշվում է Կապանում եւ տարեցտարի եկեղեցի այցելողների թիվն այս տոնին գնալով մեծանում է:
Այս տարի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին բազմամարդ էր: Մոտ երկու ժամ տեւած Սուրբ պատարագին մասնակցելու էին եկել բազմաթիվ կապանցիներ, որոնք եկեղեցում առկա ցուրտ պայմաններում նույնիսկ մինչեւ վերջ ներկա գտնվեցին պատարագին:
Թեեւ բազմիցս է հնչել այն կարծիքը, որ սյունեցիներն անհավատ են, եկեղեցիներ չեն այցելում` այսօրվա տեսարանը, միանշանակ, փաստում է հակառակի մասին:
Ճրագալույցի պատարագից հետո մարդիկ եկեղեցուց ճրագներ էին տանում իրենց օջախներ՝ տները լուսավորելու աստվածային լույսով:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, Հարգելի Մերի:
Միշտ հաճույքով և մտնում այն էջը, որի հեղինակը դու ես: Շնորհակալություն այն դրականի համար, որը հորդում է քեզանից… ու ընդանրապես, արցախյան-զանգեզուրյան երկրից: