Ինչպես հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից՝ «Одноклассники» ռուսական սոցիալական ցանցի օգտատերերը առցանց կինոնկարներ դիտելու հնարավորություն են ստացել: Գրել է BFM.ru կայքը:
Հաղորդվում է, որ սոցիալական ցանցում տեղադրվել է լիամետրաժ ֆիլմերով տեսաալիք: Այդ գործառույթի մեկնարկը նախատեսված էր Նոր տարվա տոներին. ընկերությունը հույս ունի, որ օգտատերերը արձակուրդների ընթացքում առցանց կինոնկարներ կդիտեն «Одноклассники»-ի միջոցով: Ներկա դրությամբ նորարարության մասին հաղորդագրությունը մեկնաբանել են արդեն ավելի քան 3 հազար մարդիկ: Նրանք, մասնավորապես, կիսվում են պլաններով, որոնք վերաբերում են այն կինոնկարներին, որոնք նրանք պատրաստվում են դիտել:
Հիշեցնենք, որ «Одноклассники»-ին սկսել էր անվճար կինոնկար ցուցադրել դեռ 2013 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած: Սակայն սկզբում դիտելու համար հասանելի էին տարբեր սերիալներ, այն դեպքում, որ լիամետրաժ կինոնկարներ հնարավոր չէր դիտել: Այժմ կազմակերպությունը զգալիորեն ընդլայնել է իր տեսաբովանդակության ընտրանին: