Այսօր Կիեւի Մայդանում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Ուկրաինայի տարբեր դավանանքների եկեղեցիների ներկայացուցիչները օրհնել են եվրաինտեգրման դադարեցման դեմ խաղաղ ցույց անողների ինքնապաշտպանության խմբերի հարյուրավոր մասնակիցների դրոշները, հաղորդում է Liga.net-ի թղթակիցը:
Ինչպես հայտնել է Մայդանի պարետ, ժողովրդական պատգամավոր Անդրեյ Պարուբիյը՝ Մայդանի ինքնապաշտպանության համակարգում այժմ կա 270 հոգի:
Հիշեցնենք, որ Կիեւում եվրաինտեգրմանը աջակցող այսօրվա հանրահավաքին մասնակցել են երկու հազար ցուցարարներ: