Լրահոս
Օրվա լրահոսը

Հարյուր հազարավոր օգտատերեր Yahoo!-ի կայքի միջոցով վարակվել են վիրուսներով

Հունվար 05,2014 21:15

Yahoo! պորտալը իր օգտատերերին ցույց էր տալիս գովազդային հայտարարություններ, որոնց վրա սեղմելով՝ հնարավոր է համակարգիչը վարակել վիրուսներով: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում կատարելով իռլանդական Fox-IT կազմակերպությանը, որը նկատել է վտանգը: Հաղորդում է Lenta.ru-ն:

Օգտատերերը՝ yahoo.com-ի հայտարարություններով անցնելիս, վերահասցեավորվում են վնասակար կոդով կայքեր՝ հայտնում են հետազոտողները: Համակարգչի վրա հարձակում կատարելու համար նախատեսված մի շարք ծրագրեր օգտագործելով, որոնք իրենց հերթին օգտագործում են Java-ի խոցելիությունը, համակարգիչների վրա բեռնվում են տարատեսակ վնասակար ծրագրեր, մասնավորապես՝ Zeus եւ Andromeda ծրագրերը:

Fox-IT-ի տվյալներով՝ կայքում վնասակար գովազդների հայտնվելը կարող է Yahoo!-ի ցանցի կոտրվելու հետեւանք լինել: Համաձայն մեկ այլ վարկածի՝ հարձակվողները կարողացել են տեղադրել իրենց հայտարարությունները պորտալում, դրանք ներմուծելով մոլորեցնող գովազդի ցանցային ֆիլտրեր:

Վնասակար գովազդային հայտարարությունները Yahoo!-ում երեւացել են առնվազն 2013թ. դեկտեմբերի 30-ից: Fox-IT-ի փորձագետները հաշվարկել են, որ վիրուսները այդ կերպ վնասել են ժամում 27 հազար օգտատերերի: Ամենամեծ թվով վարակներ եղել են Ռումինիայում, Մեծ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում:

Yahoo!-ի ներկայացուցիչները, իրենց հեթին, հաստատել են վտանգավոր ծրագրի տարածման փաստը եւ հայտարարել, որ ջնջել են վտանգավոր հայտարարությունները: 2014 թվականի հունվարի 3-ից հետո «վիրուսային» ակտիվությունը նվազել է, նշել են Fox-IT-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031