Միխայել Շումախերի մենեջեր Սաբինա Քեմը, ըստ Euronews.com-ի, «շահարկում» է անվանել լեգենդար մրցաշավորդի առողջության բարելավման մասին տեղեկությունները: Նրա խոսքերով՝ Շումախերի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Իր հայտարարության մեջ Քեմը կոչ է արել լրագրողներին մեջբերել միայն ստուգված աղբյուրներին եւ ընդգծել, որ ոչ ոք, բացի իրենից, ընտանիքի անդամներից եւ բուժող բժիշկներից՝ հավաստի տվյալների չեն տիրապետում: Մոտակա մամուլի ասուլիսը երկուշաբթի օրվանից շուտ չի կայանա:
Ավելի վաղ «Ֆորմուլա-1»-ին նախկին մրցաշավորդ Ֆիլիպ Ստրեյֆը, հղում կատարելով ֆրանսիացի մասնագետ Ժերեր Սալյանին, որը զբաղվում է Շումախերի բուժմամբ, հայտնել էր, որ մրցաշավորդի կյանքն այլեւս վտանգի տակ չէ:
Մանրամասները՝ տեսանյութում