Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի դատարանը կարգադրել է ազատ արձակել քուրդ օրենսդիրներին. amerikayidzayn.com

Հունվար 05,2014 19:10

Թուրքիայի դատարանը կարգադրել է ազատ արձակել քուրդ երեք օրենսդրի, որոնք մեղադրվում էին զինյալների հետ կապեր ունենալու մեջ:

Դատարանի որոշումը, որոշ կարծիքների համաձայն, կարող է խթան հանդիսանալ խաղաղության գործընթացի համար, ընդունվել է՝ ի պատասխան Թուրքիայում իրականացվող դատավարությունների ընթացքում մեղադրյալներին երկարատև ազատազրկման ենթարկելու վերաբերյալ Եվրամիության և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից հնչեցված քննադատության:

Դիարբեքիր (Տիգրանակերտ) հարավ-արևելյան քաղաքի դատարանը կայացրել է քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամ օրենսդիրներ Սելմա Իրմաքանդին և Ֆայսալ Սարիյիլդիզին, ինչպես նաև անկախ օրենսդիր Քեմալ Աքթաշին ազատ արձակելու մասին:

Դիարբեքիրի դատարանի որոշումից առաջ Թուրքիայի սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ նրանց բանտարկությունն անօրինական է՝ վերջիններիս կողմից ընտրովի պաշտոններ զբաղեցնելու պատճառով:

Դիարբեքիրի դատարանն ուրբաթ օրը ազատ է արձակել «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամ օրենսդիրներ Գյուլսեր Յիլդիրիմին և Իբրահիմ Այհանին, որոնք 2011 թվականին էին ընտրվել Թուրքիայի խորհրդարան, ապա մի քանի տարի պահվ են նախադատական ազատազրկման մեջ՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» ապստամբներին աջակցություն տրամադրելու մեղադրանքներով:

 

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031