Այսօր հունվարի 5-ին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողներ Ավետիք Քալաշյանն ու Վրույր Գաբրիելյանը ժամը 05:30-ի սահմաններում Մաշտոց պողոտայի Նաիրի կինոթատրոնի դիմաց ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարորդին բժշկական կենտրոն տեղափոխելիս նկատում են, որ նա իր մոտ եղած սպիտակ թղթյա փաթեթի դեղնականաչավուն զանգվածը սկսել է լցնել կաթոցիչի մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցները, Ա. Քալաշյանը ու Վ. Գաբրիելյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանների հետ միասին օրինախախտ քաղաքացուն թմրանյութ պահելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության կենտրոնականի բաժին:
Ըստ ֆոտոլրագրողի պարզվել է, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի բնակիչ Արմեն Ստեփանյանն է, ում մոտից հայտնաբերված ու առգրավված դեղնականաչավուն զանգվածը առգրավվել է և նշանակվել դատաքիմիական, տոքսիկաքիմիական փորձաքննություններ:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Մանրամասները կարդացեք՝ shamshyan.com կայքում