ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի կարծիքով՝ Իրանը կարող է դերակատարում ունենալ հունվարի 22-ին Ժնևում կայանալիք սիրիական խաղաղ կարգավորման բանակցություններում։
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը Իսրայելում ասել է՝ Վաշինգտոնը դեմ է, որ Թեհրանը նախարարի մակարդակով մասնակցի բանակցությունների, եթե չընդունի, որ Սիրիայի ապագա կառավարությունը պետք է ձևավորվի ընդդիմության և իշխանությունների «փոխադարձ համաձայնությամբ»։
Քերրիին, սակայն, նաև ասել է, որ ԱՄՆ-ը կողջունի Թեհրանի դրական, ոչ պաշտոնական դերակատարությունը։
Կարդացեք նաև
Մանրամասները կարդացեք՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում։