Լրահոս
Օրվա լրահոսը

2013-ին կորցրինք «Ծածկած շուկան», եթե չսթափվենք 2014-ին կկորցնենք «Զվարթնոցի» հին շենքը. Tert.am

Հունվար 05,2014 15:41

Հայ ճարտարապետությունը 2013-ին կորցրեց իր արժեքներից մեկը՝ «Ծածկած շուկան», եթե ժողովուրդը չհամախմբվի այս տարի կկորցնի «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը: Tert.am-ի հետ զրույցում ահազանգեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նա ընդգծեց, որ որքան էլ այսօր մարդիկ ասեն, թե «Ծածկած շուկան» առնետանոց չէ, այն այսուհետ պարզապես լավ խանութ է:

Հիշեցնենք, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը դեռևս 2011թ-ին «Մուլտի Գրուպից» գնել էր Երևանի Ծածկած շուկան, որն այժմ վերածվել է սուպերմարկետի: Վերակառուցման հետևանքով խաթարվել են շինության առանձնահատկություն հանդիսացող մի շարք հատվածներ: Թեև շուկայի սեփականատերը մի քանի անգամ տուգանվել է Երևանի քաղաքապետարանի ու Կառավարության կողմից, սակայն համառորեն գործը կարողացավ ավարտին հասցնել:
«Դրանից առաջ մենք մեր քաղաքում արդեն հասցրել էինք կորցնել բազմաթիվ շինություններ, բայց դա մեզ խրատ չի դառնում, չի թելադրում, որ զգույշ լինենք: Եթե մենք անընդհատ քանդենք ու կորցնենք մեր ճարտարապետական արժեքները, մի օր կպարզվի, որ ընդհանրապես մենք որևիցե արժեքավոր բան այս ասպարեզում չենք էլ ունեցել»,- ասաց ճարտարապետը:
Հարցին, թե վերջին տարիներին հայ ճարտարապետության ձեռքբերումները որոնք են, Մկրտիչ Մինասյանը մատնանշեց Երևանում ու Էջմիածնում կառուցված Մատենադարանի մասնաշենքերը:

«Երկու շենքերն էլ շատ լավ շինություններ են, մեր նորօրյա պատմության ձեռքբերումներից: Երևանի Մատենադարանի մասնաշենքը շատ լավ է ներառվել ամբողջ կառույցի մեջ: Հոյակապ է կառուցված թե՛ ներքին, թե՛ արտաքին առումով: Իսակովի փողոցի նոր անցումը, նույնպես կարևոր եմ համարում: Դա շատ ավելի լավն է և պակաս կասկածելի, քան քաղաքի մյուս անցուղիները, որոնք կառուցվեցին ժամանակին»,- ասաց նա:

 Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031