Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Կարագանդայի «Շախտյորի» կիսապաշտպան, 25-ամյա Գեւորգ Ղազարյանն այսօրվանից սկսած երեք օր մարզվելու է Բունդեսլիգայում հանդես եկող Բրաունշվեյգի «Այնտրախտի» ֆուտբոլիստների հետ: Նա ակումբում փորձաշրջան է անցնում: Գերմանական ակումբի մարզական տնօրեն Մարկ Առնոլդը հայտարարել է. «Մենք Ղազարյանին կհետեւենք մարզումային երեք օր եւ ըստ այդմ, կախված նրա խաղային եւ մարդկային որակներից, կորոշենք, թե նա համապատասխանո՞ւմ է մեզ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ zimbio.com-ի