ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրաքի իշխանություններին կօգնի պայքարել «Ալ Քաիդայի» հետ կապեր ունեցող զինյալների դեմ, որոնք իրենց վերահսկողության տակ են վերցրել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Էլ-Ֆելուջա քաղաքը՝ երկրի արևմուտքում: Սա արվելու է առանց ռազմական միջամտության: Հաղորդում է Ria.ru-ն վկայակոչելով «Ասոշիեյթիդ Պրես» լրատվական գործակալությունը:
Իրաքի եւ Լեվանտայի իսլամական հանրապետությունների զինյալները գրավել են արեւելքի քաղաքները, այդ թվում, ինչպես նշվեց Էլ- Ֆելուջայի կեսը, զինյալները նաեւ գրավել են Էր-Ռամադի քաղաքի կեսը:
Պետքարտուղար Ջոն Քերիի խոսքով՝ Իրաք ԱՄՆ-ի զորքերի վերադարձ չի ծրագրվում:
ԱՄՆ-ի պետքարտուղարը վստահություն է հայտնել, որ Իրաքի կառավարությունը՝ վարչապետ Նուրի Մալիքիի գլխավորությամբ, ի վիճակի է հաղթել զինյալներին: