Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը Ռոբերտ Լեւանդովսկու՝ Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելու առիթով հայտարարել է, թե ինքը սկզբունքային մրցակից թիմ տեղափոխվելու որոշում չէր կայացնի: «Բավարիան» ինձ հետ կապ հաստատել է դեռ 2011 թվականին, երբ հանդես էի գալիս Մենխենգլադբախի «Բորուսիայում»: Սակայն այն ժամանակ գերադասեցի հարազատ քաղաքի թիմ ընտրել: Որոշմանս համար չեմ զղջում եւ կարող եմ ասել, որ «Բավարիա» երբեք չեմ տեղափոխվի», – 24-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է Ruhr Nachrichten-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ taringa.am-ի