Meteo.am. Հունվարի 5-ին, ժամը 11.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հարավ-արևմտյան Բ2 թաղամասի թիվ 24 շենքի 5-րդ բնակարանի դռան փականը խափանվել է, ներսում տարեց քաղաքացին ընկել է և չի կարողանում ինքնուրույն բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և ՃԿԿ ՕԽ-ն:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջանցքի հատակին, անօգնական վիճակում, հայտնաբերել են 1942թ. ծնված Մ.Խ.-ին, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել: