Ամերիկացի կինոդերասան Սթիվեն Սիգալը մտադիր է պայքարել Արիզոնայի նահանգապետի պաշտոնի համար: Այս մասին Հոլիվուդի բազմաթիվ ֆիլմերի դերակատարը հայտարարել է շաբաթ օրը՝ ամերիկյան լրատվամիջոցին տված հարցազրույցում՝ ներկայացնելով իր նոր ռեալիթի-շոուն:
Մի շարք էպիզոդների նկարահանումները տեղի են ունեցել Արիզոնայում, իսկ շոուի հաղորդավարն է լինելու նաեւ շերիֆ Ջո Ապրայոն: Գրում է itar-tass.com-ը:
61-ամյա դերասանը, արեւելյան մարտարվեստի վարպետը նկատել է, որ եթե ինքն, այնուամենայնիվ, որոշի առաջադրել իր թեկնածությունը ու հաղթի, իր համար առաջնային են լինելու ամերիկյան սահմանների պաշտպանության ու նոր աշխատատեղեր ստեղծելու խնդիրները:
Անվտանգության ապահովման մասին Սիգալը լսելով չէ, որ գիտի. նա որպես շերիֆի օգնական է աշխատել սահմանամերձ «ամենաթեժ կետերում»՝ Թեքսասում, Նյու Մեքսիկոյում ու Լուիզիանայում: