Շաբաթ օրը Մյունխենի «Բավարիան» հայտարարեց Դորտմունդի «Բորուսիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու հետ 5 տարի ժամկետով պայմանագիր ստորագրելու մասին:
Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ֆուտբոլիստը «Բավարիայի» մարզազգեստը կկրի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո՝ սկսած հուլիսի 1-ից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Eurosport-ի