Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օբամա. Կոնգրեսը պետք է երկարաձգի գործազրկության նպաստների տրամադրումը. «Ամերիկայի Ձայն»

Հունվար 04,2014 21:22

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հորդորել է Միացյալ Նահանգների Կոնգրեսին վերականգնել ավելի քան մեկ միլիոն ամերիկացիների համար կենսական անհրաժեշտություն ունեցող «տնտեսական միակ հույսը»՝ գործազրկության արտակարգ ապահովագրությունը:

Ըստ «Ամերիկայի Ձայն»-ի, Բարաք Օբաման քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի Կոնգրեսի հանրապետականներին իրենց ընտրողներին առանց գործազրկության նպաստների թողնելու պայմաններում արձակուրդի գնալու համար:

Ամենշաբաթյա իր ուղերձում նախագահ Օբաման ասել է, որ աշխատանք փնտրող կամ մասնագիտական նոր որակավորում ձեռք բերող մարդկանց ֆինանսական անվտանգության տրամադրման մերժումը «միանգամայն դաժան է»՝ հավելելով, որ գործազրկության ապահովագրության դադարեցումը իրականում դանդաղեցնում է երկրի տնտեսական վերականգնումը:

ԱՄՆ-ի նախագահի համաձայն, հանրապետականների «ամանորյա հանձնառությունը» պետք է լինի ճիշտ որոշումների ընդունումն ու միլիոնավոր մարդկանց համար կենսական անհրաժեշտություն ունեցող տնտեսական անվտանգության անհապաղ վերականգնումը:

Արմեն Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031