Առնվազն 100 ընտրատեղամաս է հրկիզվել Բանգլադեշում՝ կիրակի օրը անցկացվելիք վիճահարույց ընտրություններից առաջ։ Ոստիկանության և ընտրական պատասխանատուների վկայությամբ՝ նման փաստեր արձանագրվել են երկրի 20 շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Դաքայում։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, շատ ընտրատեղամասեր տեղակայված են դպրոցներում և քաղաքացիական նշանակության այլ շենքերում, նշում է BBC-ն։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ընտրություններին նախորդած շաբաթներին բռնությունների հետևանքով երկրում առնվազն 100 մարդ է սպանվել։
Բանգլադեշի ընդդիմությունը բոյկոտում է ընտրությունները՝ անվանելով դրանք «սկանդալային ֆարս», և ի նշան բողոքի երկօրյա գործադուլ է սկսել։
Կարդացեք նաև
Ընդդիմությունը պահանջում է, որպեսզի ընտրությունները վերահսկի չեզոք ժամանակավոր վարչակազմը, ինչպես եղել է նախորդ տարիներին, սակայն կառավարությունը մերժում է այդ պահանջը։
Արման Հովհաննիսյան