Առնվազն 14 մարդ է զոհվել Հնդկաստանի Գոա նահանգի ծովափնյա Կանակոնա գյուղում կիսակառույց շինության փլուզման հետևանքով, փոխանցում է CNN-ը։
Ոստիկանության տվյալներով՝ զոհվածների մեծ մասը շինարարության բանվորներ են։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, նահանգի գլխավոր նախարար Մանոհար Փարրիկարը France-Presse լրատվական գործակալությանը ասել է, թե զոհվածների թիվը, ամենայն հավանականությամբ, կավելանա։
Այսօր կիսակառույցի փլուզման պահին տեղում աշխատելիս են եղել շուրջ հինգ տասնյակ բանվորներ։
Կարդացեք նաև
Դեպքի վայրում որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Լուսանկարը` www.newsru.com-ից