Սիրիայի մարտերում ևս երկու Ադրբեջանի քաղաքացի է զոհվել։ Այդ մասին հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով «մոջահեդներին պատկանող երկու կայքէջեր»։
Ըստ կայքերի, զոհված ադրբեջանցիներն են «Ալ-Ղաիդա»-ի հետ կապեր ունեցող «Ալ-Նուսրա» խմբավորման անդամ Նամիգ Ասկերովը և «Ազերի Սեյֆուլա» մականունով «Սոլթանը»։
Երկու կայքերը նաև տարածել են զոհվածների լուսանկարները։
Մանրամասները՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում