Իրանի արտգործնախարարը շաբաթ օրը պաշտոնական այցով կժամանի Թուրքիա, որտեղ շարունակվում է պետության կողմից վերահսկվող բանկերից մեկի կողմից Իրան ուղարկվող գումարների լվացման հետ կապված՝ գնալով ավելի խորացող ճգնաժամը:
Այս մեղադրանքների պատճառով Անկարայի և իր կողմից վերահսկվող բանկերի նկատմամբ կարող է գործադրվել միջազգային առավել խիստ վերահսկողություն: Թուրքիայի բանկերը կարող են հայտնվել միջազգային առավել խիստ վերահսկողության տակ, հարցականի տակ է դրվում Թուրքիայի կողմից ապագայում միջազգային հանրության կողմից ֆինանսավորում և ներդրումներ ստանալու կարողությունը:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆիի մեկօրյա այցը նպատակ է հետապնդում բարելավելու հարաբերությունները երկու պետությունների միջև: Զարիֆիի այցը սակայն կատարվում է այն ժամանակ, երբ Թուրքիայի ամենաակնառու պետական բանկերը հայտնվել են Իրանի ներգրավվածությամբ կաշառակերության խոշոր սկանդալի կիզակետում:
Թուրքիայի «Հալքբանկ» պետական բանկի գործադիր տնօրեն Սուլեյման Ասլանը վերջերս ձերբակալվել էր՝ իր տանը կանխիկ խոշոր գումարներ հայտնաբերելուց հետո: Ըստ Թուրքիայի դատախազության, բանկերի հետ կապված սկանդալը կազմում է Թեհրանի կողմից միջազգային հանրության կողմից սահմանված պատժամիջոցները շրջանցելու նպատակով միլիարդավոր դոլար ծավալով գումարների լվացման ուղղված դավադրության մասերից մեկը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: