Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադեւոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 3-ին, Երեւանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 15:00-ի սահմաններում Նանսենի փողոցի թիվ 5-րդ նրբանցքի խաչմերուկում բախվել են Նոր Արեշ թաղամասի բնակիչ 52 ամյա Հակոբ Մադանյանի վարած Mercedes մակնիշի 21 SO 436 համարանիշի եւ Երեւան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ 21 ամյա Անդրանիկ Մինասյանի վարած Porsche Cayenne մակնիշի 98 SO 999 համարանիշի ավտոմեքենաները:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Մանրամասները՝ shamshyan.com կայքում