Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ հունվարի 3-ին Գյումրիում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 16:40-ի սահմաններում Գյումրի շտապբուժօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ Անի թաղամասի Եղիշե Չարենցի փողոցի թիվ 25 շենքի մայթին Գյումրիի բնակիչ 17 ամյա Էդմոնդ Դիլբարյանը վարելով հոր 45 ամյա Լեւոն Դիլբարյանին պատկանող Volkswagen Jetta մակնիշի 32 OL 343 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչներ 58 ամյա Արեւիկ Սակոյանին, 59 ամյա Վարոս Սակոյանին, 43 ամյա Վարդիշաղ Վարդանյանին եւ 50 ամյա Արթուր Վարդանյանին:
Գ. Շամշյանի տեղեկություններով վրաերթի հեղինակ Է. Դիլբարյանը սովորում է Գյումրիի թիվ 4 ուսումնարանի 2-րդ կուրսում:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ shamshyan.com կայքում