Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փոխել է իր՝ Սոչիում Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում անվտանգությունը խստացնելու որոշումը, որը վերաբերում էր ակցիաների եւ հանրահավաքների անցկացման կանոններին: Հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Գրում է Lenta.ru-ն:
Որոշման նախնական տարբերակում նշված էր, որ Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում արգելվում են միջոցառմանը չվերաբերող ցանկացած հանրահավաքները, ցույցերն ու ակցիաները:
Նոր որոշման մեջ ասվում է, որ Օլիմպիական խաղերից դուրս ցանկացած ակցիա պետք է համաձայնեցվի Ներքին գործերի նախարարության եւ Ազգային անվտանգության ծառայության հետ: