Մոսկվայի «Սպարտակի»՝ վնասվածքներ ստացած չորս ֆուտբոլիստներ, նրանց թվում նաեւ Յուրա Մովսիսյանը, ավելի շուտ են վերսկսելու մարզումները, քան թիմակիցները:
Այս մասին տեղեկացնում է կարմրասպիտակների պաշտոնական կայքը: Նախատեսվում է, որ արդեն եկող շաբաթ նրանք թիմի ֆիզպատրաստվածության մարզիչների ղեկավարությամբ մարզվել կսկսեն Իսպանիայում: «Սպարտակի» բժշկական դեպարտամենտի ղեկավարության խոսքերով, դա անհրաժեշտ է, որպեսզի բոլոր չորս ֆուտբոլիստներն էլ պատրաստ լինեն ներգրավվելու թիմի առաջին ուսումնամարզական հավաքին, որն սկսվելու է հունվարի 24-ից՝ ՄԱԷ-ում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ