Հունվարի 2-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում, ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 32 ամյա Հովհաննես Մաթևոսյանը վարելով Infiniti GX-4 մակնիշի 74 RN 444 համարանիշի ավտոմեքենան Գյումրի-Ամասիա ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին Վահրամաբերդ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 49 ամյա Մովսես Մովսիսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել և կատարվածի մասին ահազանգել է ոստիկանություն: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի քննչական բաժանմունքի քննիչ Էդգար Թումասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ Հ. Մաթևոսյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա գտնվում է սթափ վիճակում:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն մահացածը եղել է ոչ սթափ:
Կարդացեք նաև
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում