«Տարբերությունը, որ առկա է Նախախորհրդարանի առաջարկած ճանապարհի և մյուս ուժերի առաջարկած դասական տարբերակների միջև այն է, որ մենք առաջարկում ենք յուրային կառավարություն ձևավորել գործող պետական համակարգից դուրս, մինչդեռ բոլորը առաջարկում են այդ կառավարությունը ձևավորել գործող պետական կառավարման համակարգից ներս` նրա կանոններով և նրա թելադրած պայմաններով։
Մենք պետք է կարողանանք ընկալել, որ ՀՀ-ում յուրային կառավարություն հնարավոր չէ ձևավորել համակարգից ներս, քանի որ այսօր մենք գործ ունենք ազգադավ և հակամարդկային վարչախմբի հետ: Որևէ կերպ դրա մեջ ժողովուրդը չի կարող ձևավորել և արտահայտել իր կամքը։ Դրա մասին են վկայում մինչ օրս տեղի ունեցած բոլոր «ընտրությունները» և դրանց հետևած զարգացումները, որոնք բոլորն էլ, ի վերջո, ավարտվել են ժողովրդի նկատմամբ համակարգի ջախջախիչ հաղթանակով։ Ահա այդ պատճառով մենք առաջարկում ենք յուրային կառավարություն ստեղծել գործող պետական համակարգից դուրս և ձևավորել ապագա Հայաստանի Հիմնադիր խորհրդարանը։ Հիմնադիր Խորհրդարանը կլեգիտիմացվի բաց հանրաքվեի միջոցով` քաղաքացիների և Հիմնադիր Խորհրդարանի միջև անձ առ անձ պայմանագրերի ստորագրմամբ: Հետագայում Հիմնադիր Խորհրդարանի կողմից կստեղծվի անցումային շրջանի կառավարություն, և վերջիններս ժողովրդի կամքի գործադրմամբ կհեռացնեն գործող հանցավոր վարչախումբը:
Հիմնադիր Խորհրդարանը և Անցումային կառավարությունը, պատվաստի նման ներդրվելով գործող պետական կառավարման համակարգի մեջ, անցումային փուլում կկարողանան ամբողջությամբ առողջացնել գործող համակարգը, և այնուհետև ընտրությունների միջոցով կստեղծեն ժողովրդի քաղաքական կամքը արտահայտող կառավարություն, ինչը այլ կերպ կարող ենք անվանել յուրային կառավարություն»:
Կարդացեք նաև
Նախախորհրդարան
Մամուլի հաղորդագրություն
Սիրելի հայրենակիցներ։ Ամենաբարի ցանկություններով շնորհավորում եմ բոլորիտ նոր տարին, բացի նրանցից,՝օվքեր գազանաբար թալանեցին ու թալանում են մեր երկիրը, դատարկում սահմանամերձ գյուղերը, մնացողների համար ստեղծելով ծայրահեղ աղքատութրան պայմաններ, որից բնակչության կեսից ավելին պատրաստ է արտագաղթելու։ Սա իսկական ցեղասպանություն է,՝ անկախ նրանից, թե ինչ գույնով անվանենք։
Ուստի,՝ առանց օր կորցնելու եկեք համախմբվենք մեր ազգի՝ ազնիվ, համարձակ և իմաստուն մարդկանց շուրջ, որոնց հիմքը՝ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ է։ Հավատացեք, չկա ավելի մեծ երջանկություն, քան ունենալ ազնիվ ու արդար պետություն, որը տեր կկանգնի իր յուրականչյուր քաղաղացուն։ Մենք կարող ենք շատ թանկ բան կորցնել, ոչ միայն մեզ համար, այլ գալիք ողջ
ազգի գալիք սերունդների։