Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի ԱԱԳ-ը ծածկագրման ծրագրերը «կոտրելու» ունակություն ունեցող համակարգիչ է մշակում. «Ամերիկայի Ձայն»

Հունվար 03,2014 21:50

Համակարգչի ստեղծման ուղղությամբ աշխատանքներն իրականցվում են 79,7 միլիոն դոլար արժողությամբ «Դժվար թիրախների ներթափանցում» ծրագրի շրջանակներում:

Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, Միացյալ Նահանգների անվտանգության ազգային գործակալությունը մշակում է համակարգիչ, որը կկարողանա «կոտրել» ծածկագրում իրականացնող համակարգչային ծրագրերի մեծ մասը՝ անկախ այն բանից, արդյոք դրանք օգտագործվում են այլ պետությունների պետական գաղտնիքները, թե՝ անհատական բանկային հաշիվները պաշտպանելու համար:

Այս մասին տեղեկացրել է «Վաշինգտոն Փոստ» ամերիկյան պարբերականը՝ նշելով, որ հաղորդագրության համար հիմք են ծառայել ԱՄՆ-ի ԱԱԳ-ի պայմանագրային նախկին ծառայող Էդվարդ Սնոուդենի կողմից հրապարակված նյութերը:

«Վաշինգտոն Փոստ»-ի համաձայն, Անվտանգության ազգային գործակալությունն աշխատում է այսպես կոչված «քվանտային համակարգչի» մշակման ուղղությամբ, որը հնարավորություն կընձեռի գործակալությանը «կոտրել» զգայուն տեղեկությունները պաշտպանող ծածկագրերը:

Ըստ պարբերականի, նման համակարգիչը կկարողանա միաժամանակ կատարել բազմաթիվ հաշվարկներ, սակայն դրա մշակման համար կպահանջվի առնվազն մի քանի տարի: Քվանտային համակարգիչը, բացի ծածկագրերը շրջանցելու, հնարավոր կլինի օգտագործել նաև բժշկության բնագավառում:

«Վաշինգտոն Փոստ»-ի համաձայն, համակարգչի ստեղծման ուղղությամբ աշխատանքներն իրականցվում են 79,7 միլիոն դոլար արժողությամբ «Դժվար թիրախների ներթափանցում» ծրագրի շրջանակներում:

Քվանտային համակարգչի մշակման ուղղությամբ աշխատում են նաև պետական կազմակերպությունների կազմում չաշխատող գիտնականները, սակայն դեռևս պարզ չէ, թե արդյոք ԱՄՆ-ի ԱԱԳ-ի կողմից իրականացվող հետազոտական աշխատանքներն առաջ են անցել այլ հետազոտողների կողմից իրականացվող հետազոտություններից:

Արմեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031