«Մենք արդեն հինգ ամիս է, ինչ բանակցություններ ենք անցկացնում: Մենք միշտ գիտեինք, որ խաղաղության հասնելու գործընթացը երկարատև է և բարդ: Այն սակայն անհնարին չէ». Քերրի
Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին շարունակում է բանակցությունները Իսրայելի և Պաղեստինյան ինքնավարության առաջնորդների հետ՝ հույս ունենալով, որ նրանք կկարողանան մոտակա ժամանակներում համաձայնության հասնել խաղաղության շրջանակային համաձայնագրի շուրջ:
Արտգործնախարար Քերին ուրբաթ օրը հանդիպում է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որից հետո ուղևորվել է Հորդանան գետի արևմտյան ափ՝ պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի հետ բանակցություններ անցկացնելու համար:
Քերրի և Նեթանյահուի միջև նախօրեին կայացած հանդիպումից հետո ԱՄՆ-ի արտգործնախարարը լավատեսություն է արտահայտել «երկու կողմերի միջև տարաձայնությունները շտկելու և պարզաբանելու հնարավորություն տվող գործարքի հասնելու» շուրջ:
Կարդացեք նաև
«Մենք արդեն հինգ ամիս է, ինչ բանակցություններ ենք անցկացնում: Մենք միշտ գիտեինք, որ խաղաղության հասնելու գործընթացը երկարատև է և բարդ: Այն սակայն անհնարին չէ», – ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարը:
Արմեն Հովհաննիսյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում