Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Կարեն Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ հունվարի 2-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 22 :00-ի սահմաններում նույն մարզի Արագածոտն գյուղի բնակիչ 31 ամյա Պետրոս Խաչատրյանը վարելով Mercedes G500 մակնիշի 01 SL 002 համարանիշի ավտոմեքենան բախվել է Արուճ գյուղի բնակիչներ 28 ամյա Հակոբ Այվազյանին պատկանող Ваз 2106 մակնիշի 29 OO 194 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ. Խաչատրյանը այնուհետև բախվել է 21 ամյա Հայկազ Անտոնյանին պատկանող Ваз 2107 մակնիշի 21 US 295 համարանիշի ավտոմեքենային, որից հետո վրաերթի է ենթարկել հետիոտն Արուճ գյուղի բնակիչ 28 ամյա Գուրգեն Հարությունյանին:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում