Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան չկարողացավ անցնել եզրափակիչ փուլ ամերիկացի Սելենա Ուիլյամսի հետ խաղում: Առաջնությունը տեղի էր ունենում ավստրալիական Բրիսբենում: Գրում է aif.ru-ն:
Առաջնության կիսաեզրափակչում Շարապովան իր դիրքերը զիջեց Ուիլյամսին: Հանդիպման արդյունքները եղել են 6:2, 7:6 (9:7)` հօգուտ ամերիկացի թենիսիստուհու:
Այսպիսով Սելանա Ուիլյամսը կմրցի Բելոռուսիայից թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկոյի հետ:
Մրցանակային ֆոնդը 1 միլիոն դրամ է: