Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում շտապ օգնության կայանը դեկտեմբերի 31-ին ու հունվարի 1-ին 50 կանչ է սպասարկել

Հունվար 03,2014 18:45

Ինչպես տեղեկացանք Կապանի բժշկական կենտրոնի շտապ օգնության կայանից՝  այս տարի տոն օրերին Կապանի տարածաշրջանում կանչերի թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել են: Դեկտեմբերի 31-ին «Շտապօգնությունն» այս տարի 20 կանչ է սպասարկել, իսկ հունվարի 1-ին՝ 30: Թունավորման դեպքեր այս տարի չեն արձանագրվել, բայց եղել են սննդային ալերգիաների դեպքեր: Դեկտեմբերի 31-ի հերթապահ բուժքույր  Հասմիկ Առաքելյանի փոխանցմամբ՝ հիմնականում սպասարկել են 60-80 տարեկան խրոնիկ հիվանդների, ովքեր ունեին սրտի, երիկամների հետ կապված խնդիրներ եւ որոշ բնակիչների մոտ էլ սննդային ալերգիաներ  են արձանագրվել: Բուժքրոջ խոսքով՝ գյուղերից ստացված կանչերը սպասարկելիս դժվարություններ են լինում, պատճառը սառած ճանապարհներն են: Սառած ճանապարհներով «շտապօգնության» մեքենան ստիպված է լինում դանդաղ ընթանալ՝  վթարներից խուսափելու համար, թեեւ դրա հետեւանքով ժամանակ առ ժամանակ հարկ է լինում կանչերը մի փոքր ուշ սպասարկել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031