Լրահոս
Օրվա լրահոսը

Արժեքային կոմպրոմիս Հայաստանի եվրոպական ճանապարհին. 1in.am

Հունվար 03,2014 18:29

1in.am. 2001թ.-ից ի վեր, այն օրից, երբ Հայաստանը դարձավ Եվրախորհրդի անդամ երկիր Եվրախորհրդում Հայաստանին մեղադրում են կազմակերպության «ոգու և տառի» տարատեսակ խախտումների մեջ: Ընդ որում, տարիների հետ պատճառները փոխվում են, իմաստը` ոչ: Բայց խնդրի ետևում ավելի լայն հարցադրում է թաքնված` Եվրոպայի իրավապաշտպան այս կազմակերպությունում Հայաստանի մնալ-չմնալու հարցը:

Ընդ որում, կասկածներ հնչում են ինչպես այս, այնպես էլ մյուս կողմից: Հայաստանում կա մարդկանց մի ստվար խումբ, որոնք կարծում են, թե Հայաստանն ունի ինքնուրույն, այլոց չնմանվող սեփական կողմնորոշումներ, ուստի «ունիֆիցիկացված» եվրոպական համակարգում մեր երկրի ներկայությունն աննպատակահարմար է:

Հետաքրքրական է, բայց փաստ, որ Եվրոպական միության պաշտոնական փաստաթղթերից և ոչ մեկում եվրոպական արժեքների հստակ սահմանում գոյություն չունի, որին սիրում են հղում կատարել եվրոպացիները: Երբ արժեքների շուրջ քննարկումներ են տեղի ունենում մեզանում, դրանք անմիջապես հայտնվում են հանապազօրյա, սովորական կյանքից շատ բարձր, մշուշոտ վերևներում: Անմիջապես խոսք է գնում քրիստոնեական ժառանգության, ազգային մենթալիտետի բացառիկ առանձնահատկությունների, մշակութային կոդի և այլնի մասին: Ոմանք էլ գալիս են Եվրոպայի և Հայաստանի միջև արժեքային, սկզբունքորեն աններդաշնակության եզրահանգման, մյուսները հակառակը` պնդում են, որ մեր արժեքներն ընդհանուր են, բայց, դժբախտաբար, ժամանակակից եվրոպացիները հրաժարվել են դրանցից` կործանելով սեփական հիմքերը:

Եվրոպացիներն այս դիսկուսը ուշադրությամբ և զարմանքով են լսում` այն պարզ պատճառով, որ արժեքների մասին այդպիսի խորությամբ քննարկումները հատուկ են միայն մեզ: «Եվրոպական արժեքներն ու սկզբունքները», մեծ հաշվով, ընդհանուր հասկանալի լինելու ապարատ է, որը ինչ-որ ժամանակ համաձայնեցվել է ինտեգրացիայի անդամ երկրների միջև: Դասական իմաստով, արժեքների ընդհանրացումը, որպես մշակութա-հոգեբանական պատկերացումների համալիր, դեպի ակունքներ գնացող ազգային ավանդույթներ և մենթալիտետի պատմական առանձնահատկություն, Եվրոպական միությունում տեղի չի ունեցել: Թեև որևէ մեկը դրան չի էլ ձգտել:

Միության շրջանակներում հաջողությամբ գոյակցում են տարբեր մշակութային, կրոնական և պատմական ավանդույթներ ունեցող պետությունները: Ուղղափառ Հունաստանը և Բուլղարիան հարևանություն են անում կաթոլիկ Իտալիայի, Իռլանդիայի և բողոքական Շվեդիայի ու Ֆինլանդիայի հետ: Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Իսպանիան, առանց միմյանց խանգարելու, հենվում են մեծապետական և կայսերապաշտական սեփական ավանդույթների վրա: Գերմանիան մինչև վերջերս նույնիսկ ձգտում էր ռազմական հեգեմոնիայի, իսկ Լեհաստանն ու Բալթյան երկրները, հակառակը, գտնվում էին արտաքին չընդհատվող ճնշման տակ: Կարելի է գտնել և շատ այլ, առավել նուրբ առանձնահատկություններ:

Պատկերացումների ամբողջությունը ծառայում է ֆունդամենտալ համաեվրոպական քաղաքականությանը, իսկ «կոմպրոմիսը», ավելի շուտ «ինստրումենտալ» է, քան «կոնցեպտուալ»: Այն ենթադրում է համակարգի բազային սկզբունքների միջև ժամանակակից պետության համաձայնություն, որոնք այս փուլում առավել էֆեկտիվ են:

Արման Բաբաջանյան

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Է՜, հետո՞․․․

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031