Լեռնային Ղարաբաղի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ նախագահի նախկին թեկնածու, Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ սպանության փորձի առնչությամբ երկու հոգի է ձերբակալվել։
Լեռնային Ղարաբաղի Դատախազության կայքէջում գրված է. «2013 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած` ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մասին հաղորդման կապակցությամբ լրացուցիչ տեղեկացնում ենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում ի հայտ է բերվել հանցագործության հետ հնարավոր առնչություն ունեցող անձանց շրջանակը, որոնց պատկանող շինություններում և բնակարաններում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է որոշակի քանակությամբ զենք-զինամթերք: Նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ս.Հ.-ն և Ա.Ա.-ն:
Նախաքննության գաղտնիությունից ելնելով ձերբակալվածների տվյալները չեն հրապարակվում: