Բաց նամակ Ձերդ Սրբություն Պապ Ֆրանցիսկ Առաջինին
ԱՄՆ պրեզիդենտ Բարաք Օբամային
Շվեյցարիայի կոնֆեդերացիայի Ֆեդերալ Խորհրդատու Դիդյե Բուխհալտերին
ԳՖՀ Կանցլեր Անգելա Մերկելին
Կարդացեք նաև
ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին
ՍՕՍ ՀԱՅԱՍՏԱՆ
Ձերդ Սրբություն Պապ Ֆրանցիսկ Առաջին, դիմում ենք Ձեզ, ում գալուստը Վատիկան աննախադեպ երջանկությամբ ու հավատով լցրեց մեր սրտերը։
ԱՄՆ պարոն պրեզիդենտ Օբամա, դիմում ենք Ձեզ, ում ընտրվելը ԱՄՆ–ի պրեզիդենտ այդքան հույս տվեց մարդկանց աշխարհի տարբեր անկյուններում։
Շվեյցարիայի պարոն Ֆեդերալ Խորհրդատու Բուխհալտեր, Ձեզ, ով ղեկավարում է մի երկիր, որը մարդու իրավունքների պաշտպանության օրինակ է։
ԳՖՀ տիկին Ֆեդերալ կանցլեր Անգելա Մերկել, Ձեզ, ով պետական մտածողության էտալոն է։
ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղար պարոն Բան Կի-Մուն, Ձեզ, ով միջազգային կարևորագույն կազմակերպության ղեկավարն է :
Դիմում ենք Ձեզ ,աշխարհի ամենաազդեցիկ և ամենաոգեշնչող անձնավորություններին` խնդրելով լսել այս հրատապ կոչը։ Մեր երկիրը փլուզվում է բռնատիրական Ռուսաստանի ճնշման տակ, միջազգային հանրության անտարբերության ու լռության ներքո։ Հայաստանի չընտրված և ոչ լեգիտիմ նախագահ Ս.Սարգսյանն իր երկրի քաղաքացիների կամքին հակառակ գործարքի մեջ է Ռուսաստանի հետ: Նա երկու անգամ բռնազավթել է ներկայիս պաշտոնը. երկու հազար ութին՝ տասը անմեղ զոհերի գնով, մյուսը երկու հազար տասներեքին՝ կեղծված ընտրություններով։
Դիկտատոր և բռնապետ Ս.Սարգսյանը միայնակ չի կարող որոշել մեր հնագույն երկրի ճակատագիրը։ ՀՀ–ում ցանկացած խաղաղ ցույց, ընդվզման ցանկացած փորձ կասեցվում է անհապաղ, ցանկացած փորձ շարունակել ժողովրդավարական եղանակներով ավարտվում է ձերբակալություններով և ազատազրկմամբ առանց դատաստանի։ Ցանկացած անհատի բողոքի ձայնը անհապաղ լռեցվում է։
Այսօր ՀՀ–ում տասնհինգ քաղբանտարկյալ կա ։ Ընդդիմադիր առաջնորդ Շանթ Հարությունյանի կյանքը վտանգված է: Երկու ամիս ենթարկվելով ֆիզիկական և հոգեբանական ճնշումների և բռնությունների՝ դեկտեմբերի քսանչորսին բանտում նա դիմել է ծայրահեղ միջոցի՝ հացադուլի, պահանջելով վերացնել ընտանիքի անդամների այցելությունների արգելքը և կյանքի անվտանգության երաշխիքներ։ Գտնվելով հացադուլի մեջ՝ նա մնացել է ծայրահեղ վիճակում՝ առանց անհրաժեշտ բժշկական հսկողության, առանց արտաքին աշխարհի հետ շփման հնարավորության, նա իրավունք չունի հանդիպել ընտանիքի անդամների հետ, ցանկացած այցելություն մերժվում է նրա և մյուս 14 քաղբանտարկյալների համար: Անցնող ամեն րոպեն կարող է ողբերգական լինել այս տասնհինգ անձանց համար, ովքեր պայքարում են ազատության և մարդկային արժանապատվության համար։ Նրանց կյանքը վտանգված է:
Դեկտեմբերի քսանութին Երևանում կայացավ մամլո ասուլիս, որը կազմակերպել էին քաղբանտարկյալների ընտանիքների անդամները։ Նրանք պահանջում էին հանել հանդիպումների արգելքը, պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերել նրանց ու երաշխավորել նրանց անվտանգությունը։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Հելսինկյան խմբի հայաստանյան և Հայաստանում գործող մարդու իրավունքների ներկայացուցչությունները տեղեկացված լինելով, ցավոք, չարձագանքեցին դրան: Ոչ ոք չի լսում քաղբանտարկյալների և նրանց ընտանիքների ձայնը:
Նույն օրը մենք ականատես դարձանք մեկ այլ իրավական ֆարսի՝դատարանը քաղբանտարկյալների ազատազրկումը երկարաձգեց ևս երկու ամսով՝առանց որևէ հիմքի և բացատրության։ Վերջերս աշխարհը հրաժեշտ տվեց Նելսոն Մանդելային. մարդ, որի անցած ճանապարհը ցույց տվեց, որ մեկ մարդը կարող է փոխել իր երկրի ճակատագիրը։ Մենք հավատում ենք , որ դուք կարող եք օգնել մեզ՝ փոխել ժողովրդի ճակատագիրը:
Նամակը ստորագրել է ավելի քան հազար հինգ հարյուր մարդ. ոչ կուսակցություններ, քաղաքական և այլ կազմակերպություններ, միայն անհատներ, ՀՀ քաղաքացիներ, որոնք լսվելու իրավունք ունեն։ Մենք՝ՀՀ քաղաքացիներս ասում ենք ոչ Մաքսային Միության հետ ուժային միացմանը, ոչ մեր ժողովրդի ոչնչացմանը, ոչ մեր ինքնիշխանության ու պետականության կորստին, ոչ կաշառակերությանը, ոչ բռնատիրությանը, ոչ հետապնդումներին, ոչ քաղաքական բանտարկյալներին։
Հարգարժան Սրբություն, տիկին, պարոնայք՛։ Մենք գիտենք, որ դուք իրազեկ եք վերը նշվածին: Դուք Ձեր ելույթներում մշտապես ընդգծել եք մարդկային համերաշխության, դեմոկրատիայի, մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը։ Մենք համոզված ենք, որ համր չեք մնա այս կանչին և հավատարիմ մնալով Ձեր գաղափարներին ու արժեհամակարգին, մեզ օգնության ձեռք կմեկնեք։ Բարձրացրեք Ձեր մարդասիրական ձայնը, տվեք Ձեր թանկարժեք սատարումը մեր քաղբանտարկյալներին և նրանց ընտանիքներին` նրանց կենսապայմանները դարձնել տանելի և մարդկային, երաշխավորել նրանց անվտանգությունը և վերացնել նրանց սպառնացող մահվան վտանգը: Ակնկալում ենք Ձեր հրատապ արձագանքը, որովհետև սա կյանքի և մահվան խնդիր է։
Ավելի քան հազար հինգ հարյուր հայերի ստորագրություններ
Եվս մեկ ստորագրություն: +1
Եվս մեր ստորագրություն: +1
Դուք իսկապես հավատում եք որ ձեզ կօգնեն, ես ձեզ հավատացնում եմ որ չեն օգնելու քանի որ իրանց համար մաեկ ա.
Եվս մեկ ստորագրություն: +1
Պուտինը մնաց մնաց ու ինչ-որ մարդկանց բաց թողեց: Տեսնես ինչ լինի, որ Սերժիկն էլ բաց թողնի մերոնց:
Համբերեք, սրանց մի քանի ամիս բան ա մնացել:
Համաձայն եմ հոդվածագրի հետ, ստորագրում եմ.
Ես գտնում եմ որ Շանթ Հարությունյանին պետք է անհապաղ ազատել: Ավելացնում եմ նաև ր ժողովուրդը իրավուք ունի ամեն միջոց օգտագործի որպիսի ազատվի “Самозванец”ներից: Մեր երկիրը գրավել են հանցագործները և պետք է դրանցից ազատվել: Գտնում եմ որ այսս դիմումը ճիշտ է բայց քիչ: