Հունվարի 3-ին, ժամը 13.47-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով Եղեգնաձորի ԲԿ են հոսպիտալացվել Երևանյան խճուղու թիվ 11 հասցեում գտնվող հացի փռի աշխատակիցներ Մ. Կ.-ը (ծնվ. 1966թ.), Ժ. Ն.-ը (ծնվ.1953թ.), Մ. Ս.-ը (ծնվ.1978թ.), Ա. Մ.-ը (ծնվ. 1986թ.) և Ք. Խ.-ը (ծնվ.1953թ.):
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: