Միխայիլ Սահակաշվիլու հեռանալուց հետո Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունները նկատելիորեն փոխվել են: Ինչպես հաղորդում է «Комсомольская правда» պարբերականը՝ օրինակ Նոր տարուն, ռուսների տոնական սեղաններին, կրկին հայտնվել են վրացական մանդարիններ, «Բորժոմի» հանքային ջուրը, նրբահամ գինի:
Իսկ հունվարի մեկից Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարարի պաշտոնը դարձել է հաշտության եւ քաղաքացիական հավասարության հարցերով նախարարություն:
Այս նոր գործակալությունը զբաղվելու է տարբեր հակամարտությունների կարգավորմամբ, ինչպես նաեւ հոգ է տանելու այն քաղաքացիների մասին, որոնց համար դժվար է ինտեգրվել Վրաստանում: