Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության կայքէջը՝ հունվարի 2-ին, ժամը 06.05-ին, շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 41 խումբը կանչով մեկնել է Նոր Արեշի 12-րդ փողոցի թիվ 172 տուն, որտեղ 1969 թ. ծնված Կամո Մինասյանին հայտնաբերել են մահացած:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Կ. Մինասյանը թունավորվել է փայտի վառարանի ծխից և մահացել:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կարդացեք նաև
Նույն օրը, ժամը 06.35-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը նշված տնից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1970 թ. ծնված Անդրանիկ Մինասյանին:
Ըստ շտապօգնության բժշկի հայտարարության` տուժողը թունավորվել է ծխից:
Կատարվում է հետաքննություն: