Լրահոս
Օրվա լրահոսը

Facebook-ի դեմ դատական հայց են ներկայացրել անձնական խոսակցությունից տեղեկություն վաճառելու համար

Հունվար 03,2014 13:30

Ըստ հայցվորների՝ սոցիալական ցանցը հետեւում է, թե օգտատերերը անձնական խոսակցություններում ինչ հղումներ են իրար ուղարկում, ստուգում են դրանք եւ հետո այդ տեղեկությունը փոխանցում են երրորդ անձանց՝ շահադիտական նպատակներով:

Ինչպես հաղորդում է «Голос России» ռադիոկայանը՝ օգտատերերի կարծիքով՝ Facebook-ը խախտում է ԱՄՆ-ի քաղաքացիների նկատմամբ հսկողության եւ Կալիֆորնիայի անձնական կյանքի պաշտպանության օրենքները: Նրանք հույս ունեն, որ հայցի կարգավիճակը կդառնա զանգվածային: Թե կոնկրետ ինչ են ուզում հայցվորները ամբաստանյալից՝ չի հաղորդվում:

Տեղեկություններն այն մասին, որ Facebook -ը սկանավորում է անձնական նամակները, հայտնվել են դեռ 2012 թվականին: Facebook-ը հաստատել է, որ «լայքերի» հաշվիչը իրոք «կարդում» է իրար ուղարկվող հղումները, սակայն ոչ մի անձնական տեղեկություն չի բացահայտվում: Անցած տարվա ամռանը Facebook-ը որոշել է դատական կարգով վճարել 20 միլիոն դոլար՝ որպես փոխհատուցում նկարների եւ անունների՝ գովազդային նպատակներով օգտագործման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031